Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հունիս 25,2016 10:25

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջին քրիստոնյա երկիր կատարած այցի երկրորդ օրն է: Պապը օրը սկսկեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելությամբ:

Պապ Ֆրանցիսկոսին ուղեկցում էին նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, կաթողիկոս Գարեգին Բ-ն: Դեպի հուշահամալիր տանող ճանապարհին պատվիրակությանը դիմավորեցին մի խումբ երեխաներ՝ ձեռքներին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների սրբապատկերները:  Հուշակոթողի առաջ ի հիշատակ նահատակների ծաղկեպսակ դնելուց հետո Հռոմի Սրբազան Քահանայապետը մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այնուհետեւ սկսեց աղոթել՝ Պապը մի քանի րոպե աչքերը փակ, գլուխը խոնարհած լուռ աղոթում էր:

hromi-pap2

Նախագահը, առաջին տիկինը եւ կաթողիկոսը նրան ուղեկցեցին դեպի անմար կրակ, որտեղ Հռոմի պապը երկու դեղին վարդ դրեց: Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների վարդերը եւ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների վարդերը տարբեր էին գույներով, մինչ Պապի գլխավորությամբ կաթոլիկ հավատացյալները դեղին վարդեր դրեցին անմար կրակին, կաթողիկոսի գլխավորությամբ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները կարմիր վարդեր դրեցին:

Հայոց ցեղասպանության զոհերի սրբապատկերի առջեւ՝ կաթողիկոսը տերունական աղոթքով սկսեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգը: Կարգը ավարտելուց հետո հնչեց հայկական դուդուկ: Ինչից հետո գոլֆի համար նախատեսված փոքրիկ մեքենայով Հիշողության պուրակ շարժվեցին՝ Հռոմի պապը եւ կաթողիկոս Գարեգին Բ-ն մի մեքենայով, իսկ նախագահը եւ առաջին տիկինը մեկ  այլ մեքենայով:

Հիշողության պուրակում Պապը օրհնեց եւ ջրեց իր անվամբ տնկված եղեւնին, եւ հավաքվածների աչքի առաջ գրառում կատարեց Հայոց ցեղասպանություն ինստիտուտի պատվո այցելուների գրքում: Այցելության ավարտին մի քանի քաղաքացիներ հնարավորություն ունեցան մոտենալ Պապին, որից հետո նա նախագահի,  առաջին տիկնոջ եւ կաթողիկոսի ուղեկցությամբ շարժվեց դեպի մեքենաները: Ծափահարությունների ներքո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նստեց արդեն բազմաթիվ քննարկումների առարկա դարձած իր «Renault» մեքենան եւ հեռացավ Ծիծեռնակաբերդ հուշահամալիրից: Այսօր նրան սպասում են Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, որտեղ եւ պատարագ է մատուցելու:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930