Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարեւորը ոչ թե այն է, թե ինչպիսի՞ ընտրություններ կլինեն, այլ թե ո՞վ կգա իշխանության գլուխ». «Ազգ»

Հունիս 25,2016 09:16

Նոր ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի համաձայնությունը որքան էլ որ դրական երեւույթ է, բայց ոչ օրենսգիրքը, ոչ էլ ընդհանրապես ընտրական գործընթացը երկրի զարգացման տեսանկյունից էական նշանակություն չունեն: Սովորաբար, յուրաքանչյուր ընտրություններից հետո, պարտված քաղաքական ուժերը սկսում են «քանի դեռ արդար ընտրություններ չկան, լավ երկիր չենք դառնա» կարգի երգը երգել, բնականաբար արդար ընտրություններ ասվածը հասկանալով` բացառապես իրենց իշխանության գլուխ գալը:

Ինչպես վկայում է պատմությունը, երկրի տնտեսական զարգացման եւ ընդհանրապես առաջընթացի համար կարեւորը ոչ թե այն է, թե ինչպիսի՞ ընտրություններ կլինեն, այլ թե ո՞վ կգա իշխանության գլուխ ընտրությունների (արդար կամ անարդար) արդյունքում կամ անգամ առանց ընտրությունների, ինչպիսի՞ իրավիճակում է գտնվում այդ երկիրը, ի՞նչ ռեսուրսներ, ավանդույթներ եւ հնարավորություններ ունի :

Լեւոն Տեր-Պետրոսյանի անփառունակ կառավարման տարիներից հետո նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանի ընտրությունների արդյունքները շատերի կողմից վիճարկվում էին: Անկախ նրանից, ճիշտ էին վիճարկողները, թե՞ ոչ, ընտրությունները վիճելի էին, թե՞ ոչ, հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, 6-7 տարի շարունակ, երկնիշ տնտեսական աճ ունեցանք` դուրս գալով 90-ականների դժնդակ տարիներից:

Արա Մարտիրոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. zaven says:

    Ինձ թվում է, որ 1-2տարի ավել ղեկավարեր՝ եռանիշ աճ էինք ունենալու։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930