Հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի պատճառով հունիսի 24-ին, ժամը 19.30-ից 20.00-ի սահմաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ (Հ-2) ճանապարհի Արթիկ քաղաքով անցնող ճանապարհահատվածում բերվածքները լցվել, խցանել են հեղեղատարները, ինչի հետևանքով քանդվել է ճանապարհի երթևեկելի հատվածը՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։
Արթիկի տարածաշրջանը սպասարկող ճանշինի աշխատակիցները շարունակվող անձրևի պայմաններում աշխատանքներ են տանում բերվածքները մաքրելու ուղղությամբ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն