Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հայրապետյան. «Մտածում էինք` համերգին եկողների թիվը մեծ կլինի՞, թե՞ Պապին տեսնողների» (ֆոտոշարք)

Հունիս 25,2016 00:08

Հունիսի 24-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում կայացավ տաղանդավոր ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի եւ ԱՄՆ-ից ժամանած երիտասարդ կիթառահար Ալեքս Բաբոյանի համերգը: Վահագն Հայրապետյանը կատակեց. «Ալեքսի հետ խոսում էինք` մեր համերգին եկողների թիվը մեծ կլինի՞, թե՞ Պապին տեսնողների: Ուրախ եմ, որ եկել եք: Պիտի խնդրեմ, որ կոնսերվատորիայում քննություն հանձնողի դերում չլինեք, կարծիքներ հայտնեք, եթե ասելու բան ունենաք, անպայման  ասեք…»: Ապա սկսվեց հրաշալի ջազային երեկոն: Ամեն կատարումից հետո հնչում էին բրավոներ:

vahagn-hayrapetyan-3

Վահագն Հայրապետյանը ներկայացնելով Բոստոնից ժամանած Ալեքս Բաբոյանին` կրկին կատակեց, թե ամեն ինչ նոր-նոր է սկսվում, քանի որ երիտասարդը եկել է հայրենիք, այստեղ նրան ամուսնացնելու են եւ ամենաքիչը մի երեք երեխա է ունենալու:

Համերգի ավարտին հանդիսատեսը բուռն ծափահարում էր: Ջազմենը տեղեկացրեց, որ հուլիսի 14-ին եւս մեկ համերգ կունենան ՀԲԸՄ հյուրընկալ հարկի ներքո, որի ռոյալը ինքը շատ էր հավանել:

vahagn-hayrapetyan1 vahagn-hayrapetyan

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930