Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիո դե Ժանեյրոյում ծանրամարտի քվոտաների վերաբաշխում կլինի

Հունիս 25,2016 13:00

Թբիլիսիում հունիսի 25-ին մեկնարկող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից առաջ կայացած միջազգային ֆեդերացիայի գործկոմը հակադոպինգային կանոնները պարբերաբար խախտող ազգային ֆեդերացիաների նկատմամբ խիստ պատժամիջոցներ է կիրառել:

Մասնավորապես, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ֆեդերացիաներին մեկ տարվա որակազրկում է սպառնում, եթե Պեկինի եւ Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից այդ երկրների ծանրորդների՝ ժամանակակից մեթոդներով դոպինգային փորձանմուշների նոր ստուգումները պարզեն, որ երեք եւ ավելի ծանրորդներ արգելված նյութեր են օգտագործած եղել: Այդ դեպքում այդ երկրների ծանրամարտի օլիմպիական հավաքականները կզրկվեն Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Այս հարցերի պատասխանը ՄՕԿ-ը կտա, հավանաբար, մինչեւ հուլիսի 17-ը:

Սակայն ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 31-րդ ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստության քառամյա մրցափուլի ընթացքում պարբերաբար հակադոպինգային կանոնները խախտելու համար որոշել է աշխարհի վերջին երկու առաջնությունների ընդհանուր արդյունքով մի քանի երկրների նվաճած քվոտաների քանակը նվազեցնել: Մասնավորապես, Ադրբեջանից՝ 2 (1 տղամարդ եւ 1 կին), Բելառուսից՝ 1 (տղամարդ), Ղազախստանից՝ 2 (1+1), Մոլդովայից՝ 2 (տղամարդ), ԿԺԴՀ-ից՝ 2 (1+1), Ռուսաստանից՝ 2 (1+1), Ռումինիայից՝ 1 (տղամարդ), Ուզբեկստանից՝ 1 (տղամարդ):

Ստացվում է, որ IWF-ն եւ ՄՕԿ-ը մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկը ուղեգիր նվաճած երկրների քվոտաների վերահաշվարկ պետք է կատարեն:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

24.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930