Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելորդ քաշի դեպքում ամեն օր հում կաղամբի հյութ խմեք

Հունիս 25,2016 12:30

Չոր մաշկի համար կաղամբի
տերեւները եփել կաթի մեջ ու քսել դեմքին

Կաղամբը մեր սննդակարգում ամենագործածական բանջարեղեններից է։ Օգտագործվում է թարմ, թթու դրած եւ պահածոյացված: Պարունակում է 10-12 տոկոս չոր նյութ, հարուստ է ածխաջրերով, սպիտակուցներով, հանքային աղերով եւ C վիտամինով, չնայած, որ վերջինիս քանակը կախված է առավելապես կաղամբի տեսակից, հասակից, ինչպես նաեւ մշակման պայմաններից։ Օրինակ, թթու դրած կաղամբի մեջ C վիտամինը գրեթե ամբողջությամբ պահպանվում է։ Կաղամբը համեմատաբար ավելի պակաս չափով պարունակում է նաեւ կարոտին, B1, B2 եւ PP վիտամիններ։

Կաղամբում գրեթե օսլա չկա, քիչ է սախարոզի պարունակությունը, դրա համար էլ այն խորհուրդ է տրվում դիաբետիկներին: Կաղամբը ցածր կալորիական է, ուստի այն ներառվում է գիրություն ունեցող հիվանդների սննդակարգում: Ով տառապում է ավելորդ քաշից, կարող է ամեն օր հում կաղամբի հյութ խմել: Այն հրաշալի քայքայում է ճարպը ու նպաստում օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը:
Հոդերի տարբեր հիվանդությունների դեպքում օգնում է կաղամբաթթվով թրջոցը: Դրա համար հարկավոր է բրդյա կտորը թաթախել կաղամբահյութի մեջ ու դնել ցավոտ տեղին: Այս միջոցը ցանկալի է կիրառել գիշերը:

kaxamb8-2
Հիմա քանի որ շուկայում հիմնականում ջերմոցային պայմաններում աճեցված վաղահաս կաղամբն է գերակշռում, ուստի այն խորհուրդ է տրվում օգտագործել հում վիճակում, քանի որ այն իր մեջ ավելի շատ վիտամիններ է պարունակում։
Կաղամբի թարմությունը ստուգելու համար կտրած գլխի մասը շփել մատով եւ եթե մատի վրա սպիտակ փշրանք նկատեք, ուրեմն հին է։

Կաղամբը հում վիճակում խորհուրդ չի տրվում տապակել, քանի որ այդպես ավելի չոր կստացվի։ Լավ կլինի սկզբում խաշել։

Կաղամբը եփելիս աղը գցել եփից հետո։ Հակառակ դեպքում՝ այն կանջատի մեծ քանակությամբ հեղուկ եւ հում կմնա։

Կաղամբի տհաճ հոտը կվերանա, եթե կաթսայի մեջ դնեք մաքուր լաթի կտորի մեջ փաթաթած հացի միջուկ։

Խաշելիս կաղամբի տհաճ հոտը կվերանա, եթե ջրի մեջ ավելացնեք մեկ ճաշի գդալ քացախ կամ կաթսայի կափարիչի վրա քացախի մեջ թաթախված մաքուր լաթի կտոր դնեք։

Որպեսզի կաղամբը չփափկի, շոգեխաշեք քացախով։

Picture 683

Քանի որ կաղամբը երիտասարդացնող հատկություն ունի, ուստի այն լայն կիրառություն ունի նաեւ կոսմետոլոգիայում: Օրինակ, դեմքի չոր մաշկի համար առաջարկվում է կաղամբի տերեւները մանրացնել ու եփել ոչ մեծ քանակությամբ կաթի մեջ մինչեւ փափկելը: Ստացվածը ճզմել ու հովանալուց հետո քսել դեմքին, թողնել 20 րոպե, ապա լվանալ գոլ ջրով: Մի քանի կաղամբի տերեւ շոգեխաշել մինչեւ փափկելը: Ցամաքեցնել, վրան զեյթունի ձեթ քսել ու դրանով ծածել դեմքն ու վիզը: Դիմակը պահել 20 րոպե, ապա տերեւները հեռացնել ու երիցուկի թուրմով մաքրել մաշկը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

24.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930