Հունիսի 24-ին Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում դանակահարված աղջիկը 2014-ին ադրբեջանական գերության մեջ եղած 25-ամյա Արսեն Խոջոյանի հարեւանուհին է: Այս մասին տեղեկացանք Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանից: Նա ասաց, որ չգիտի դեպքի մանրամասները:
Բերդի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանն ասաց, որ աղջիկը վիրավոր է որովայնի շրջանում, նրա վիճակը ծանր է, ներկայումս Բերդի ԲԿ-ում նրան վիրահատում են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ