Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեդերիկո Լոմբարդի. Հռոմի պապն է որոշել շատ հասարակ մեքենա օգտագործել

Հունիս 24,2016 23:15

Հռոմի պապի Հայաստան կատարած այցելության առաջին օրվա ընթացքում հասարակության ուշադրությունը գրավել էր այն հանգամանքը, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ոչ թե զրահապատ մեքենայից էր օգտվել այլ, «Renault» մեքենա էր նախընտրել:

Լրագրողները Հռոմի պապի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Հռոմի պապը «Range Rover»-ով, «Bentley»-ով չի շրջում կամ զրահապատ մեքենայով: Վերջինս պատասխանեց, որ Հռոմի պապն է որոշել շատ հասարակ մեքենա օգտագործել, քանի որ ցանկանում է ապրել հասարակ մարդկանց կյանքով, իսկ շքեղ մեքենան խորհրդանշում է հարստություն, հզորություն, իշխանություն

«Նա փորձում է մեզ ուրիշ ուղերձ հղել: Ուստի, ընտրում է պարզունակ եւ փոքր տրանսպորտային միջոցներ: Ինձ թվում է՝ շատ սքանչելի է: Գուցե այստեղ չէ, բայց Ամերիկայում ավտոմեքենաների մեծ քարավաններ են անվտանգության սպաներով, մեծ, ահռելի, հզոր զրահապատ մեքենաներ եւ հետեւից գալիս է մի փոքրիկ մեքենա: Ասում են՝ այ սա հենց Պապի մեքենան է»,- Ֆեդերիկո Լոմբարդիին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930