Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք երբեք չենք ժխտել իրականությունը». Հռոմի պապի խոսնակը՝ Ցեղասպանության մասին

Հունիս 24,2016 22:31

«Մեծ Եղեռն բառը դասական բառ է հայ ժողովրդի համար»,- հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթին` ասաց Հռոմի Պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:

Նա նշեց, որ Հռոմի պապը «ցեղասպանություն» բառը չօգտագործելու պատճառ չուներ. «Դա իրականության մաս է, որն արդեն պարզ է, եւ նույն շրջանակում, ինչ Հռոմի պապն ասել է: Մեզնից յուրաքանչյուրը գիտի, թե ինչ է այդ ողբերգությունը: Հռոմի պապը այդ մասին ասել է նախկինում շատ անգամներ: Իրականությունը հստակ է, եւ մենք երբեք չենք ժխտել իրականությունը»:

Լրագրողները նկատեցին, որ Հռոմի պապի` նախապես նախապատրաստված տեքստի ընթացքում Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը չկար:  Ֆեդերիկո Լոմբարդին պատասխանեց, որ Հռոմի պապը որոշել է ավելացնել այդ հատվածը. «Պապը ազատ է փոխել, մինչեւ վերջին պահը մենք նրան տեքստ ենք տալիս, որպեսզի ստուգի: Պարզ է, որ Պապը որոշել է ավելացնել այդ բառը, նա նաեւ ավելացրել է այլ բառերը: Եթե ես Պապի ծառան եմ, ես պետք է թողնեմ, որ Պապը ընտրի, ոչ թե ստիպեմ նրան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930