Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այսօր ժամանեց Հայաստան: «Ալիտալիա» ընկերության ինքնաթիռից իջնելուց հետո հայ մանուկը Պապին է հրամցնում առաջին քրիստոնյա երկրի ծիրանը: Պապը ժպտում է հայ մանուկին եւ հետո նկատում դիմավորողներին՝ Սերժ Սարգսյանին, նրա տիկնոջը եւ կաթողիկոսին: Այնուհետեւ պատվո պահակախմբի փոխգնդապետը Ֆրանցիսկոսին զեկուցում է՝ պահակախումբը ի պատիվ Ձեզ շարված է: Մանուկների շարականների ներքո կարմիր գորգի վրայով Պապն առաջանում է ողջունելու Հայաստանի պետական պաշտոնյաներին ու Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականներին: Վերջիններս համբուրում են նրա աջը:
Էջմիածնից Ֆրանցիսկոսը մեկնում է Երեւանի Բաղրամյան 26: Այստեղ նրան ընդունում է Սերժ Սարգսյանը: Այստեղ 3 միլիոնանոց Հայաստանի 61-ամյա ղեկավարը էթիկական բացթողում է թույլ տալիս՝ նստում է ավելի շուտ, քան 1 միլիարդից ավելի կաթոլիկների 80-ամյա առաջնորդը: Անմիջապես հետո Սերժ Սարգսյանն ուղղում է իր սխալը: Պապը փոքր-ինչ շնչակտուր է: Սակայն ժպիտը դեմքից չի իջնում: Սերժ Սարգսյանը Պապին հիշեցնում է, որ հայ ժողովուրդը բազմաչարչար է. «Բարով եք եկել Հայաստան»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում