Լրահոս
Օրվա լրահոսը

Կողբի բժշկական ամբուլատորիան անգամ նորմալ սեղան-աթոռ չունի

Հունիս 24,2016 21:45

Կողբը Տավուշի մարզի ամենամեծ գյուղերից է: Գյուղի մեծ ու փոքրը կապ չունի. մեծ գյուղն էլ մեծ-մեծ խնդիրներ ունի: Կողբեցիները մտահոգված են, որ գյուղի միակ բժշկական ամբուլատորիան անբարեկարգ է, պատերը խոնավությունից բորբոսնած ու խունացած:

Բժշկական ամբուլատորիայի բուժքույր Աիդա Եգանյանի խոսքերով, բուժհիմնարկում անգամ նորմալ սեղան-աթոռ չունեն, անգամ  անկետաների պահարան չունեն: Չնայած այդ ամենին, հիվանդների պակաս բժշկական ամբուլատորիան չունի: Բուժքրոջ տվյալներով` օրական գրեթե 50 մարդ է դիմում բուժօգնության` սրտանոթային, շաքարային դիաբետի, թոքաբորբի գանգատներով: Տիկին Եգանյանը կարծում է, որ համագյուղացիների առողջական խնդիրները պայմանավորված են ապրելակերպով. մարդիկ թերսնված են ու խեղճացած սոցիալական վատ պայմաններից:

Բժշկական ամբուլատորիան ջրի խնդիր էլ ունի, մինչդեռ սա այն կարեւոր օղակն է, որ ջուրը պետք է մշտապես լինի, այնինչ բուժհիմնարկը նորմալ ջրի բաք էլ չունի:

Նյութի մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930