Հունիսի 19-26-ը Սոչիում անցկացվում է «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթը՝ նվիրված կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի ծննդյան 125-ամյակին։ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանից «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթին մասնակցում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Անդրանիկ Աբովյանը: Մրցույթի կարգի համաձայն` մասնակիցները կներկայացնեն կոմպոզիտորի բալետային երաժշտության հիման վրա բեմադրված մեկական կատարում:
Նշենք, որ մրցույթին մասնակցում է Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կիրգիզիայից, Ճապոնիայից, Ուկրաինայից և այլ երկրներից բալետի 47 արտիստ՝ 19–26 տարեկան:
2006 թվականից անցկացվող «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթի նպատակը բալետի երիտասարդ արտիստների համար մասնագիտական զարգացման հարթակի ստեղծումն է:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին