«Ցավալի է, որ ե՛ւ այս դեպքում, ե՛ւ երկու այլ դեպքերում միջազգային ուժերը այլ կողմ էին նայում»
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուրբաթ նախագահական նստավայր կատարած այցելության ընթացքում իր ելույթում անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանությանը:
«Առիթը Մեծ Եղեռնի հարյուրերորդ տարելիցի հիշատակման արարողությունն էր, «Մեծ չարիքը»՝ ցեղասպանությունը, ինչը հարվածել է ձեր մարդկանց եւ մահվան առիթ դարձել բազմաթիվ մարդկանց մահվան համար: Ցավոք սրտի, այդ ողբերգությունը առաջինն էր նախորդ դարի ողբալի աղետների շարքից, ինչը իրականացվել էր ռասսայական, գաղափարական կամ կրոնական նպատակներով, որոնք խավարեցրել էին դահիճների մտքերն անգամ ժողովուրդներին ոչնչացնելու առումով: Ցավալի է, որ ե՛ւ այս դեպքում, ե՛ւ երկու այլ դեպքերում միջազգային ուժերը այլ կողմ էին նայում»,- ասել էր Հռոմի պապը:
Այսօր Հռոմի պապի մասնակցությամբ միջոցառումներն ավարտվեցին: Վաղը՝ հունիսի 25-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախ պատրաստվում է այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչից հետո կուղեւորվի Գյումրի: Իսկ երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ Հռոմի Սրբազան Քահանայապետը էկումենիկ արարողություն եւ խաղաղության աղոթք կկատարի:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ