Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ վաղը 30 հազարից ավելի հավատացյալների մասնակցությամբ պատարագ է մատուցելու Հռոմի պապը, գրեթե ավարտված են նախապատրաստական աշխատանքները:
Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո քարտուղարի ժ/պ Սոնա Առաքելյանը: Խորանը վերջնականապես պատրաստ է, շարվել են նստարանները բարձրաստիճան հյուրերի համար: Քաղաքի մուտքից սկսած՝ կենտրոնական գրեթե բոլոր փողոցներում փակցված են Հռոմի պապի նկարները:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Aravot.am-ի եւ Գեւորգ Ղազարյանի