Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Գասպարյանը լքել է խմբակցությունը՝ գործարար ղեկավարի պատճառով. «Ա1+»

Հունիս 24,2016 17:44

Այսօր Երևանու ավագանու նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ խմբակցության կազմից դուրս գալու համար։ «Ա1+»-ի հետ զրույցում վերջինս մեկնաբանեց իր քայլը. «Թե մեր կուսակցությունը, թե ես համոզմունք ունենք, որ բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից։ Այդ հանգամանքը ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր։ Համոզված եմ, որ խմբակցության ղեկավարը՝ այս դեպքում Գագիկ Բաղդասարյանը, չպետք է լինի գործարար, այլապես ինչո՞վ կտարբերվենք իշխանական կուսակցությունից։ Իր հետ որևէ խնդիր չունեմ, հարգանքով եմ վերաբերվում, կարծում եմ՝ ինքն էլ իմ հանդեպ։ Սակայն կարծում եմ՝ երկիրն այսօր այս վիճակում է, քանի որ բիզնեսը խառնված է քաղաքականությանը և հակառակը»։

Հիշեցնենք, որ Գագիկ Բաղդասարյանը մեկ տարի առաջ է ընտրվել խմբակցության ղեկավար։ «Ես և «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դեմ էինք, սակայն այդ խնդիրը մեր ներքին խոհանոցից դուրս չհանեցինք։ Մենք փետրվարին եկանք համաձայնության, որ հունիսին պետք է փոխվի խմբակցության ղեկավարը։ Ասեմ, որ ես չեմ հավակնում լինել այդ պաշտոնում։ Խմբակցության վերջին նիստին պարզվեց, որ պայմանավորվածությունը հօդս ցնդեց։ Իսկ ես չեմ ցանկանում խմբակցության վեց անդամներից մեկը լինել, որի անունից կարող է ինչ-որ մեկն իշխանությունների հետ բանակցություններ վարել անձնական բիզնեսի և այլ հարցերով։ Չնայած նման փաստեր չունեմ, բայց այդ ռիսկը կա։ Ես համոզմունք ունեմ, որ այդ խնդիրը պետք է գլխից բացառվի»,-շեշտեց Արթուր Գասպարյանը։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930