Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում». Ժիրայր Սէֆիլյանը պետք է ազատ արձակվի

Հունիս 24,2016 17:39

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հայտարարությունը

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը եւ Ժ.Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը:

Արցախի ամբողջականության և պետական ինքնիշխանության համար պայքարող Ժ․ Սեֆիլյանի դեմ նրա հասարակական-քաղաքական գործունեության առաջին իսկ օրվանից սկսված հալածանքը, քրեական հետապնդումն ու ճնշումները, ինչպես նաև նրա համախոհների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից բռնության ու խոչընդոտումների չբացահայտված դեպքերը ակնհայտ կերպով վկայում են, որ նրա կալանավորումը քաղաքական նպատակով ծրագրավորված և համակարգված ապօրինություն էր:

Ժ․Սեֆիլյանի միակ նպատակը եղել ու մնում է համայն հայության իղձերի իրականացումը, ՀՀ անվտանգության, նրա քաղաքացիների բարօրության և իրավունքների պաշտպանությունը:

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ոչ ինքնիշխան, անհամարժեք և վտանգավոր քաղաքականության հետեւանքով Հայաստանը ներկայումս հայտնվել է բարդ իրավիճակում:

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պատրաստվում է ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին, ինչը բերելու է Արցախի հայաթափմանը, անկայունացնելու է Զանգեզուրը և Սևանի ավազանը, բազմապատկելու է արտագաղթը` հայության և նրա պետականության համար տարածաշրջանում ստեղծելով ծայրահեղ անորոշության և անկայունության վիճակ:

Նման քաղաքականության արդյունքը կդառնա ամենամեծ դավաճանությունը Հայոց պատմության մեջ:

Ուզում ենք հավատալ, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ ընտրություն կկատարի հերոսի և դավաճանի ընտրության միջև, կհրաժարվի Արցախյան հակամարտության կարգավորման այսօրվա քաղաքականությունից և ազատ կարձակի Ժիրյար Սէֆիլյանին` հաշվի առնելով, որ մինչև հիմա ոչ մի դավաճան չի վայելել ու չի վայելելու դավաճանության 30 արծաթը:

Իսկ մեր մտավորականությանը, ազատամարտիկներին, քաղաքական կուսակցություններին և շարքային քաղաքացիներին հորդորում ենք սատարել մերօրյա հերոսներին և մեր զինվորների արյունով ու քրտինքով ձեռք բերված ու փայփայված Հայրենիքին:

 

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930