Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացի դիտորդն արժանացել է Ազատության պաշտպան մրցանակին

Հունիս 24,2016 17:32

Հունիսի 23-ին միջազգային հանրության (Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանատները, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակը, Եվրոպայի խորհուրդը) կողմից «Քաղաքացի դիտորդը» ստացել է «Ազատության պաշտպան» մրցանակը:

Մրցանակը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներին է հանձնել Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Դեսպանը նշել է, որ տեղական դիտորդները ուղղակի ներդրում ունեն մարդու իրավունքների առաջխաղացման և պաշտպանության համար: Նա նաև ավելացրել է, որ դիտորդական առաքելությունը կարող է բարելավել ընտրական մշակույթը և ապահովել ընտրությունների թափանցիկությունը:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որը ստեղծվել է 2013 թվականի մայիսին: Նախաձեռնության կազմի մեջ են մտնում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի Եվրոպա միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունները:

Մրցանակաբաշխության նկարները կարող եք տեսնել այստեղ`

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930