Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քիչ առաջ այցելեց Էջմիածին: Նրան դեպի Մայր տաճար ուղեկցեցին մի խումբ հոգեւորականներ եւ քաղաքացիներ:
Մայր տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համբուրեց խաչը եւ ավետարանը, այնուհետեւ բարձրանալով սուրբ խորան՝ գրկախառնվեց Գարեգին Բ-ի հետ:
Գարեգին Բ կաթողիկոսը իր ողջույնի խոսքում նախ հիշեց 2001 թվականին Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապի այցը Հայաստան, ինչը, ըստ նրա, եկեղեցիների եղբայրական հարաբերություններում գործակցության նոր խթան է հանդիսացել:
Գարեգին Բ-ն ասաց, որ Հռոմի Սրբազան Քահանայապետի այցելությունը վկայում է եկեղեցիների եղբայրության եւ գործակցության մասին եւ երկուստեք զորացնում է հայ առաքելական եւ կաթոլիկ հավատացյալներին. «Ավելի զգայուն պետք է լինեն մեր հավատքի վկայությունները: Մեր ժողովրդի զավակները երախտագիտությամբ են հիշում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած Ձեր պատարագը, Ցեղասպանությունը դատապարտող Ձեր պատմական ճառով»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ