Ջերմուկ առողջարանային քաղաքում ավարտվեց գրոսմայստեր Կարեն Ասրյանի 9-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Թուրքմենստանի 62 շախմատիստներ:
Եզրափակչում Հայաստանի չեմպիոն Զավեն Անդրիասյանը հաղթեց Հովհաննես Գաբուզյանին, իսկ նախավերջին տուրից հետո միանձնյա առաջատար, բելառուսցի Անդրեյ Ժիգալկոն ոչ-ոքի արեց իր հայրենակից Վլադիսլավ Կովալյովի հետ: Զավենն ու Անդրեյը պայքարն ավարտեցին հավասար՝ 7,0 միավորով, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջին տեղը բաժին հասավ Անդրեյ Ժիգալկոյին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chess.am-ի