Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում շրջանառության մեջ է դրվել ԼԳԲՏ անձանց խոսքի ազատության իրավունքի պաշտպանությանը նվիրված գրավոր հայտարարություն:
Հայտարարությունը ստորագրել են 20 պատվիրակներ Ավստրիայից, Շվեդիայից, Իտալիայից, Դանիայից և այլ երկրներից:
Փաստաթղթում հիշատակվում է այն, որ 2016-ի ապրիլին Մոլդովայի խորհրդարանում շրջանառության մեջ դրվեց մի օրինագիծ, որն արգելում էր սեռական փոքրամասնությունների քարոզչությունը:
Ուստի ԵԽԽՎ գրավոր հայտարարությունը ստորագրած պատվիրակներն իրենց մտահոգությունն են հայտնում, որ նմանատիպ օրինագծեր են շրջանառվում նաև ՌԴ-ի, Լիտվայի խորհրդարաններում:
Կարդացեք նաև
Մտահոգություն կա այն մասին, որ նման վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց շուրջ ձևավորում է ատելության մթնոլորտ, ինչը նպաստում է այս անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքին:
Հայտարարությամբ կոչ է արվում անհապաղ վերացնել բոլոր նման օրինագծերը, ինչպես նաև հորդորում անդամ պետությունների քաղաքական ղեկավարներին ապահովել ԼԳԲՏ անձանց խոսքի ազատության իրավունքը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ