Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ժամանակին Սերժ Սարգսյանը համաձայնել է, ինչո՞ւ հիմա չպետք է համաձայնի». Արմեն Մարտիրոսյան

Հունիս 24,2016 16:10

«Եկեք չթերագնահատենք Ադրբեջանին ու ասենք, թե իրենք ոչինչ չեն հասկանում: Գործնականում ճշգրիտ հաշվարկված քայլեր են անում` իր տարբերություն ՀՀ-ի, որն իրավիճակային խնդիրներ է փորձում լուծել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահականի պաշտոնյա Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին:

«Ինձ համար միեւնույն է` փուլային տարբերակով հանձնելու մասին է խոսքը, թե փաթեթային: Միանշանակ, դա անընդունելի մոտեցում է: Մտավախություն ունեմ, որ Մամեդովի ասածներում որոշակի հիմք կա, որովհետեւ ոչ միայն ինքն է դրա մասին ասել: Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց, որ 2011թ. համաձայնել է դրան: Եթե այդ ժամանակ, երբ Հայաստանն ավելի կայուն վիճակում էր, ու Սերժ Սարգսյանը համաձայնել է, ինչո՞ւ հիմա չպետք է համաձայնի: Այս խնդիրը կա եւ այն մտահոգիչ է»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Մեր նկատառմանը, թե ժամանակին Ադրբեջանը մերժեց Կազանյան սկզբունքները, ինչո՞ւ է հիմա նման հայտարարություն արվում, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ադրբեջանը միշտ մաքսիմալիստական մոտեցում է ցուցաբերում: Պատահական չէ, որ հինգ շրջանից հետո եւս երկու շրջանի հարց դրեց: Մոտեցումն անընդունելի է: Երբ առաջին անգամ հրապարակվեցին Մադրիդյան սկզբունքները, «Ժառանգությունը» դեմ արտահայտվեց»:

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարից բացի, Մամեդովի հայտարարությանն արձագանքել էր նաեւ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930