Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Նրան օդանավակայանում լավաշով ու ծիրանով դիմավորեցին: Օդանավակայանում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը եւ այլ հոգեւոր եւ քաղաքական գործիչներ:
«Զվարթնոց» օդանավակայանից Հռոմի պապը այցելելու է Էջմիածին, որտեղ եւ հանդիպում է ունենալու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ Էջմիածնի Մայր տաճարում եւ այցելելու է նախագահական նստավայր: Հռոմի պապի եռօրյա այցելությունը Հայաստան «Այցելություն առաջին քրիստոնյա երկիր» խորագիրն ունի, Հռոմի Սրբազան Քահանայապետը պատրաստվում է այցելել նաեւ Գյումրի:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ