Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկյան լրատվամիջոցները մտահոգված են Սիրիայով, Ուկրաինայով և Վլադիմիր Պուտինով

Հունիս 24,2016 15:21

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով երկօրյա գիտաժողովը:

Այն կազմակերպել են  ԱՄՆ-ի Սթոնհիլ քոլեջը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը և Եվրասիա միջազգային համալսարանը:

Գիտաժողովին մասնակցում են 30-ից ավելի ուսանողներ 7 երկրներից:

Anna OhanyanAravot.am-ի հետ զրույցում Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հետազոտությունների ամբիոնի վարիչ Աննա Օհանյանը նշեց, որ գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել համաշխարհային անվտանգությունը. «Սա միջազգային ոլորտներում համեմատաբար նոր ոլորտ է, երբ անվտանգություն ասելով՝  հասկանում ենք ոչ միայն ռազմական անվտանգությունը՝ սահմաններով պաշտպանված, բայց նաև մեր ներքին անվտանգությունը, այսինքն՝ անհատի անվտանգություն»:

Նա հավելեց, որ թեմաները զանազան են. կան հետազոտություններ, որ նվիրված են շրջակա միջավայրին՝գլոբալ տաքացմանը, կանանց իրավունքները որպես անվտանգության հարց, օրինակ աշխարհում շատ կանայք վտանգի տակ են հենց իրենց տներում:

Նրա խոսքով՝ գիտաժողովը ծրագրի մի մաս է կազմում, որի վրա աշխատել են երկու տարի. «Ծրագրի շրջանակներում ամերիկացի, եվրոպացի ուսանողները գալիս են Հայաստան: Այսինքն` Հայաստանը միջազգային գիտահետազոտական կառույցներին է ծանոթանում. սա ծրագիր է երիտասարդ հետազոտողներին օգնելու համար: Զարգացած և ամուր պետություն ունենալու համար գիտահետազոտական հմտությունները շատ կարևոր են»:

Աննան փաստեց, որ նիստերից մեկը նվիրված է չլուծված հակամարտություններին, մասնավորապես Ղարաբաղյան հարցին. «Ղարաբաղյան հակամարտությունը շատ չի մեկնաբանվում և վերլուծվում արտասահմանյան՝ մասնավորապես ամերիկյան լրատվամիջոցների կողմից, անգամ քառօրյա պատերազմի ընթացքում: Ամերիկյան լրատվամիջոցները մտահոգված են Սիրիայով, Ուկրաինայով և Վլադիմիր Պուտինով: Այս կոնֆերանսը կարևոր է, որ հետազոտենք, տեսնենք՝ մյուս երկրներում ինչպե՞ս են կոնֆլիկտներր լուծում, ո՞ր փաստարկներն ու գործոններն են ազդում, որ հակամարտություններ առաջանան»:

ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց, որ մեկ առարկայի՝կոնֆլիկտոլոգիայի շրջանակներում, երկու ամսվա ընթացքում ուսանողները լսել են դասախոսություն, որից հետո չորս ամիս դասախոսության հետ առնչվող խնդիրները տեղում բացահայտելուն են եկել. «Այսօր նրանք ներկայացնում են իրենց հետազոտության արդյունքները, սա արդեն բարձրագույն կրթություն է կոչվում»:

Նա ավելացրեց, որ  համաժողովն ունի խաղաղասիրական առաքելություն և համընկել է Հռոմի պապի այցի հետ. «Մենք գիտեինք, որ համընկնելու է և փորձ չարեցինք օրը փոխելու, միտումնավոր թողեցինք, քանի որ նրա այցն էլ է խաղաղասիրական»:

Գիտաժողովի նախաձեռնողները նշեցին, որ այն ունենալու է շարունակական բնույթ և կայանալու է ամեն տարի:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930