Նախկինում հայտնել ենք, որ Իջեւանի կրթական հաստատություններից մեկում դասախոս աշխատող ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորը իրավապահներին հայտնել է հունիսի 10-ին եւ 15-ին իջեւանցի 15-ամյա տղայի կողմից իր վրա ավազակային հարձակման մասին:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով («Ավազակությունը, որ կատարվել է զենքի կամ որպես զենք գործադրվող այլ առարկաների գործադրմամբ»):
Հունիսի 24-ին Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ 15-ամյա տղան այժմ որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված չէ: Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ տղան ներգրավված է եղել որպես կասկածյալ, քրեական գործի հարուցումից 7 օր հետո խափանման միջոց ընտրելու համար նախաքննության մարմինը ապացույցների անբավարարության պատճառով չի դիմել դատարան:
Նշված պատճառով տղան ներկայումս քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ չէ: Նախկինում վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողների հսկողությանը հանձնելը, այժմ նրա նկատմամբ որեւէ խափանման միջոց չկա: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ