Լրահոս
Օրվա լրահոսը

Լայն թափով շարունակվում են անհայտ կորած անձանց որոնման աշխատանքները

Հունիս 24,2016 15:06

Հունիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները,  նախանշվել են  աշխատանքային հետագա ծրագրերը:

Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունն ունի մեծ նշանակություն անհայտ կորած անձանց որոնման, գերության մեջ հայտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենադարձելու աշխատանքների և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օգնության առումով: Նախարարը նաև արձանագրել է, որ նախատեսված պլանային միջոցառումները հիմնականում կատարվել են:

Armen KaprielyanՆիստի ընթացքում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել և հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, ով հավաստել է, որ լայն թափով շարունակվում են անհայտ կորած անձանց որոնման աշխատանքները, միջոցներ են ձեռնարկվում նրանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ:

Ելույթներով հանդես են եկել նաև հանձնաժողովի անդամները, ովքեր ներկայացրել են 2016թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացրած միջոցառումները,  անհայտ կորածների ընտանիքներ կատարած այցերի ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով:

Նիստի ընթացքում ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը ներկայացրել է նաև անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին կայանալիք միջոցառումների ծրագիրը:

Ամփոփելով հանձնաժողովի նիստը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատանքները եղել են արդյունավետ, առկա են ձեռքբերումներ, որոնց հիման վրա պետք է զարգացնել հաջողությունները: Նախարարը մատնանշել է նաև այն հանգամանքը, որ այս տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների` գերության մեջ հայտնվելու դեպքեր չեն արձանագրվել:

Ընդգծելով, որ հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի կողմից մարզեր իրականացված այցելությունները դրական արձագանքների են արժանացել՝ Սեյրան Օհանյանը հանձնաժողովի անդամներին տվել է նաև հստակ հանձնարարականներ՝ կարևորելով անհայտ կորածների ընտանիքներին աջակցելու անհրաժեշտությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930