Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Էրեբունու» թանգարանի սարը կործանման եզրին է, 15 միլիոն դրամն ի՞նչ փող է»

Հունիս 24,2016 14:46

«Բարեւ Երեւան» ավագանու անդամ Արթուր Գասպարյանը դիմում է ներկայացրել «Բարեւ Երեւանի» խմբակցությանն ավագանուց դուրս գալու»,- այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցող Ավագանու նիստի սկզբում ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Arthur Gasparyan
Արթուր Գասպարյանն իր որոշումը որեւէ կերպ չի պատճառաբանել, նա կմնա որպես ավագանի, բայց առանց խմբակցության:

Այսօր նիստի օրակարգում էր նաեւ ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքին բնակարան հատկացնելու հարցը: Այս հարցն անցավ միաձայն: Հերոսի ընտանիքը բնակվում է 4-րդ կարգի վթարային շենքում: Ըստ ավագանու որոշման, այդ բնակարանը կօտարվի եւ ընտանիքին երեք սենյականոց բնակարան կտրամադրվի Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկում:

Տարաձայնություններ եղան Երեւան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Երեւան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» N 435-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ գումար հատկացնելու մասին հարցի ժամանակ: Հարցը զեկուցող փոխքաղաքապետ Վահե Նիկոյանից «Բարեւ Երեւանի» ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է «Էրեբունի» թանգարանի համար այդքան քիչ` ընդամենը 15 միլիոն դրամ հատկացվում, այն դեպքում, երբ թանգարանի սարը «կործանման եզրին է» եւ հենց քաղաքապետարանի պաշտոնյաները Տարոն Մարգարյանից սկսած ընդունում են, որ «այդ ի՞նչ գումար է, որ»:

Պարոն Նիկոյանը տիկին Բախշյանի մտահոգությունը փարատեց ասելով, որ այդ գումարը նախատեսված է նախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար:

Barev erevan 2«Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրով» էլ Հայաստանը պարտավորվել է ջերմոցային գազերը կրճատել 20 տոկոսով: Այս մասին ավագանու նիստին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի Ներդրումների եւ զարգացման գործողությունների ծրագրերի բաժնի ղեկավար Տիգրան Սարգսյանը: Նրա տվյալներով, Երեւանում թիրախայինը տրանսպորտի ոլորտն է, որից արտանետումները տարեկան կազմում են 619 հազար 539 տոննա:

Քաղաքային տնտեսության այլ ոլորտներում էլ` արտաքին լուսավորության, բնակելի շենքերի եւ այլն, կիրականացվեն համալիր միջոցառումներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի էներգախնայողությունների շնորհիվ կրճատել արտանետումների ծավալը եւ ապահովել կայուն էներգետիկ զարգացում:

Տիկին Բախշյանը մի քանի օրինակ բերեց, ասելով, որ ներկայումս Մարգարյանին հարող տարածքում, Օպերային հարակից «Santa Fe» սրճարանի տարածքում իրականացվող շինարարության արդյունքում կանաչ տարածքներ են ոչնչանում, ծառերի արմատներ են կտրատվում, հետաքրքրվեց, թե քաղաքապետարանն ինչպես է այդ զարգացման ծրագիրն իրականացնելու, որպեսզի շինարարությունների արդյունքում նման բաներ չլինեն: Տիգրան Սարգսյանը հստակ չպատասխանեց տիկին Բախշյանի հարցին, միայն նշեց, որ ծառեր չեն հատվելու, շինաշխատանքներում կլինեն համապատասխան նորմերի պահպանում:

Ավագանու նիստի օրակարգի հարցերից մեկն էլ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու հարցն էր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930