Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջան ուխտագնացության թող գնան Մադրիդի Ատլետիկոյի ֆուտբոլիստները». Արտակ Դավթյան

Հունիս 24,2016 14:37

Հռոմի պապի այցելության մասին խոսելով՝ այսօր ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը «Հայելի» ակումբում ասաց, որ պապի այցելությունը կատարյալ կլիներ, եթե ուխտագնացություն կատարելով Գյումրի, Երեւան, Էջմիածին, նաեւ Շուշի այցելեր:

«Շատ դժվար կլինի պատկերացնել, որ Ադրբեջան կատարելիք այցը նույնպես կլինի ուխտագնացություն: Ադրբեջան ուխտագնացության թող գնան Մադրիդի Ատլետիկոյի ֆուտբոլիստները, որոնց մարզաշապիկներին գրված էր՝ «Հրո երկիր Ադրբեջան»: Երեւի չեն գնում, որովհետեւ կարող է հրո երկրում այրվեն»,- ասաց պարոն Դավթյանը:

Նա ասաց, որ Հռոմի պապի այցելությունը շատ լուրջ քաղաքական ազդակ կլինի Թուրքիային:

Artak_Davtyan_SafaryanՔաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նույնպես կարեւորեց Հռոմի պապի այցը. «Վերին աստիճանի պատմական իրադարձություն եմ դա համարում: Նախկինում էլ է Հռոմի պապը եկել, բայց այն քաղաքական տեքստը եւ կրոնական տեքստը, որը նա թողել է՝ որպես իր այցի մեկնաբանությունը, ասում է, թե որքան կարեւոր է Հայաստանը քրիստոնեական աշխարհի համար: Հիշատակել, որ դա առաջին քրիստոնյա պետությունն է, որ հավատի համար մեծագույն զրկանքներ են կրել եւ պահել են իրենց հավատը, այս քաղաքական աջակցությունը շատ կարեւոր էր այսպիսի վիճակում հայտնված մեր երկրի համար: Եթե չլիներ Հռոմի պապի ելույթը, թերեւս Բունդեսթագում չդատապարտվեր Հայոց ցեղասպանությունը»:

Ըստ պարոն Սաֆարյանի, ՀՀ-ն պետք է կարողանա նաեւ տեսնել, թե ինչ հնարավորություններ են բացվում մեզ համար քաղաքական հարթության վրա: PR, իհարկե, լինելու է եւ պետք չի դրանով միայն զմայլվել, պետք է հասկանանք, թե ինչպես դա կապիտալի վերածենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930