Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրով. Բրիտանիայի հանրաքվեն այդ երկրի ներքին գործն է. Интерфакс

Հունիս 24,2016 14:02

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է 2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներին, որի ժամանակ բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվել Եվրամիության կազմից դուրս գալու առաջարկին։ Այս մասին տեղեկացնում է Интерфакс լրատվական գործակալությունը։

Սերգեյ Լավրովն անդրադառնալով բրիտանական հանրաքվեի թեմային՝ ասել է, որ տեղի ունեցածը Մեծ Բրիտանիայում ապրող ժողովուրդների ներքին խնդիրն է. «Հանրաքվեի վերաբերյալ թվաբանական տվյալներ կան, դա Մեծ Բրիտանիայի ժողովուրդների որոշումն է։ Որոշեք ինքներդ»։

Լավրովը մեկնաբանել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի խոսքերը, թե հանրաքվեի արդյունքները ուրախացրել են ռուսական իշխանություններին. «Ես բժշկական կրթություն չեմ ստացել, այդ պատճառով էլ չեմ կարող մեկնաբանել բժշկական երևույթները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930