Թուրքիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆայիգ Բաղըրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Խոսելով բանակցային գործընթացի ներկա փուլի մասին՝ Բաղըրովն ասել է. «Այս պահին վաղ է խոսել համաձայնությունից, որովհետև բռնազավթումը շարունակվում է։ Երկար տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններ են տեղի ունենում, բայց չի հաջողվել որևէ արդյունքի հասնել։ Բռնազավթումը դեռևս շարունակվում է և դրանից ամենաշատ վնաս կրողը Ադրբեջանն է»։