Նախորդ տարվա համեմատ մեր երկրում թմրամիջոց օգտագործողների թիվն ավելացել է։ Եթե 2015 թվականին մենք ունեինք 5357 թմրամիջոց օգտագործող, այս տարի նրանց թիվը 5828 է։ Սակայն սա միայն հաշվառված թմրամիջոց օգտագործողների թիվն է։
«Նրանց մեջ ունենք 11 անչափահաս։ Թմրամիջոց օգտագործող կանանց թիվն էլ ավելացել է, և ասեմ, որ ամեն տարի էլ նրանց թիվն ավելանում է։ Կանայք չեն զիջում այդ առումով տղամարդկանց, ուղղակի ավելի դանդաղ տեմպերով է այդ աճը նրանց դեպքում»,-այսօր նշեց ՀՀ գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը։
Ըստ նրա՝ կա թմրամիջոց օգտագործողների մի մեծ հատված, որոնք ԱՆ տեսադաշտում չեն։ Պարոն Սեմերջյանը շեշտեց, որ շատ դեպքերում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն է բերում թմրամոլության։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ