Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած ուսանողների դիպլոմների եւ նրանց պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Շնորհավորելով ներկաներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը բարձր է գնահատում մեր երիտասարդ սերնդի ամեն մի հաջողությունը` լինի դա կրթության ոլորտում, աշխատանքային գործունեության մեջ թե հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան գործում:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախում կարեւոր տեղ է հատկացվում կրթության ու գիտության զարգացման հարցերին, ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ, որպեսզի երիտասարդները ստանան ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ ուսում, լինեն կիրթ ու զարգացած եւ դառնան մեր երկրի արժանի քաղաքացիներ:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ