Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը անդրադարձել է 2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներին, որով պարզ է դարձել, որ Մեծ Բրիտանիան դադարեցնում է անդամակցությունը Եվրամիությանը։ Այս մասին տեղեկացնում է Regnum լրատվական գործակալությունը։
Շտայնմայերը բրիտանական հանրաքվեի մասին գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական կայքում. «Բրիտանիայից ստացված նորություններն իսկապես սթափեցնող են։ Սա կարծես տխուր օր լինի Եվրոպայի և Բրիտանիայի համար»։