Լրահոս
Օրվա լրահոսը

«Զախարովան, Նալբանդյանը, ոչ մեկը 5 շրջանների հանձնման լուրը չեն հերքել». Գուրգեն Եղիազարյան

Հունիս 24,2016 12:40

«Եթե մի լավ բան եղած լիներ Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպմանը, թմբուկներով դա կասեին: Բայց այսօր ծպտուն չկա մեր մոտից, Ալիեւը՝ ժպտերես է, չգիտես ինչի»,- այսօր «Հայելի» ակումբում Սանկտ Պետերբուրգի հանդիպման հետ կապված այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը:

Ըստ նրա, «Գնացել տեխնիկական խնդիրներից խոսացել են, Ալիեւը բավականին թարմ, ժպտերես դուրս է գալիս, իսկ Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով, շատ վատ տրամադրությամբ էր: Մեկ էլ հանկարծ ամպրոպ է ճայթում եւ խոսում են 5 շրջանների հանձնման մասին: Բանակցային գործընթացներում, իհարկե, ինչ-որ մի բան պետք է տաս, մի բան վերցնես: Այդ 5 շրջանները համարժեք էն պանծալի Արցախի ճանաչմանը, պետականացման կայացմանը: Բայց Մամեդովի ասածները, որ սկզբից պետք է հանձնեն երկու շրջան, հետո մի քանի շրջան, դա դեռ չի հերքվել: Սրա մասին նախ հերքեց Նալբանդյանը, բայց դա հերքում չէր, ընդամենը թույլ մի կմկմոց էր, որ էդ էդպես չի: Եթե էդպես չլիներ, նոտայով հանդես կգար, որ ոչ մեկը իրավունք չունի կեղծի բանակցային գործընթացի պայմանավորվածությունները:

Զախարովան չի ասել, որ 5 շրջանի մասին խոսք չի գնացել, հերքողներից ոչ մեկը նման բան չի ասել: Իսկ թե ասում են, որ երեք նախագահները հավաքվել են՝ ինչ-որ տեխնիկական հարցեր լուծել՝ թույլ տվեք դրան չհավատալ: Մենք լրջագույնս պետք է զինենք ու պատրաստվենք պատերազմի: Նախիջեւանում արդեն կուտակումներ կան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930