Երեկ ՀՀ կառավարության կողմից խաղողագործության եւ գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության եւ զարգացման ծրագրերի իրականացման նպատակով գործադիրի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ։ Ի՞նչ կտա այդ հիմնադրամը եւ ի՞նչ կփոխի այն խաղողագործության եւ գինեգործության ոլորտում։ Թեմայի շուրջ «ՉԻ» զրուցակիցն է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
– Մենք տարիներ շարունակ խոսում էինք այն մասին, որ նման հիմնադրամը անհրաժեշտություն է Հայաստանի համար։ Ցանկացած լավ գործ հետեւողականություն է պահանջում, եւ ես չգիտեմ, թե պատասխանատուները որքանով հետեւողական կլինեն այս գործը տրամաբանական ընթացքի մեջ պահելու համար։
Նշեմ, որ հիմնադրամի ստեղծումով նախ համակարգվելու է խաղողագործության եւ գինեգործության ոլորտների գործունեությունը։ Ի դեպ, բոլոր երկրները ունեն գինեգործական ադմինիստրատիվ լուրջ օղակներ՝ նախարարություններ, խաղողագործության եւ գինեգործության կոմիտեներ, իսկ Հայաստանում այդ հարցերով մասամբ զբաղվում է գյուղնախարարությունը, մասամբ՝ էկոնոմիկայի նախարարությունը։
Ամբողջ խնդիրն այն է, որ անհրաժեշտ էր ստեղծել հիմնադրամ, որի մեջ ընդգրկված կլինեն վերոհիշյալ նախարարությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ գիտության եւ կրթության ոլորտից։
Կարդացեք նաև
Մի խոսքով՝ հիմնադրամի նպատակն էր՝ շահագրգիռ կողմերին հավաքել մեկ տանիքի տակ։ Կրկնում եմ, եթե շահագրգիռ կողմերը, ինչպես նաեւ կառավարությունը հետեւողական չլինեն, կստացվի հայտնի ասացվածքի նման. «Ցանկանում էինք լավ, բայց ստացվեց ինչպես միշտ»։
Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում