Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Կարապետյան. «Կորցրեցի ընկերոջս, որի հետ պետք է ամուսնանայի». «Ժողովուրդ»

Հունիս 24,2016 12:20

«Ժողովուրդ»-ը  զրուցել ենք երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ։ Նա պատմել է իր կյանքի դժվարին պահերի, շրջադարձային դեպքերի, իր բնավորության ուժեղ եւ թույլ կողմերի մասին։

– Ձեր թույլ կողմերը։

– Անչափ զգացմունքային եմ։ Այն, ինչ զգում եմ, կլինի լավ բան, թե վատ, արտահայտվում է լացով։ Երբեմն ապրում եմ ուրիշի վշտով, որը շատ վատ է… Այդ ամենի հետեւանքով նյարդերդ տեղի են տալիս, եւ վաղ թե ուշ ի հայտ է գալիս նեւրոզը։ Հենց հիմա ես ունեմ այդ խնդիրը, բայց կարողանում եմ դրա դեմն առնել։ Ոչ մի բժիշկ քեզ չի օգնի, եթե ինքդ չհաղթահարես դա։

Մի քանի շրջադարձային պահեր հանգեցրին նրան, որ ինձ մոտ ի հայտ եկավ այս հիվանդությունը։ Փոքր տարիքում ես կորցրի հորս, տարիների ընթացքում միայն հասկացա, թե ինչ է նշանակում զրկված լինել տան հիմնասյունից։

Հետո արդեն կորցրեցի ընկերոջս, որի հետ կապել էի իմ ապագան, ում հետ որոշել էինք, որ պետք է ամուսնանանք…

Դրանից մի քանի ամիս հետո կորցրեցի եղբորս… Ահա, այս ամենը գումարվեց եւ ունեցավ իր հետեւանքները։

– Մի բան, որից միշտ խուսափում եք։

– Բամբասանքը։ Տանել չեմ կարողանում, երբ մարդուն սկսում են վատաբանել։ Այդ դեպքում կա՛մ թույլ չեմ տալիս խոսեն, կա՛մ լքում եմ տարածքը։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930