Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտոնյան տասը րոպե էլ չէր մնա իր աթոռին, եթե իր հայրենիքի կորցրած 800 հեկտարը համարեր ոչ կարեւոր տարածք. «Հայկական ժամանակ»

Հունիս 24,2016 12:08

«Ինչու՞ փողոց դուրս չենք գալիս»։ Սա, թերեւս, առաջին արձագանքն է՝ Հայաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր գրոտեսկային անարդարությունից հետո։ Կոնկրետ հիմա պաշտոնապես քննարկվում է Կազանի փաստաթուղթը։ Այսինքն՝ քննարկման թեման Հայաստանի լինել-չյինելն է, ավելի ստույգ՝ չլինելը։ Եվ, անկեղծ լինենք, բացի ախուվախից, հակազդեցության ավելի ազդեցիկ տարբերակ մեջտեղում չկա։

Երբ ասում ենք՝ աշխարհի ոչ մի երկրում այս պաշտոնյան տասը րոպե էլ չէր մնա իր աթոռին, եթե իր հայրենիքի կորցրած 800 հեկտարը համարեր ոչ կարեւոր տարածք, պիտի հաշվի առնենք նաեւ, որ նույն հիմնավորմամբ՝ նման պաշտոնյաներն աշխատանքից վռնդվում են հասարակական դիմադրության, ընդվզման արդյունքում։

Եթե նկատել եք, թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական վերնախավը, թե՛ ընդդիմությունը ամենից շատ չեն ցանկանում փոփոխություններ։ Որքան էլ բոլոր կողմերը ռադիկալ են խոսքերում, նույնքան պահպանողական են գործերում։ Փոփոխությունը, մեր ընկալմամբ (եւ նախադեպերն էլ դա հաստատում են) նշանակում է՝ անորոշություն։ Նրանք, ովքեր կոչված են նախաձեռնել այդ փոփոխությունները, բավականաչափ վստահելի չեն։ Փոփոխության, զոհաբերության պատրաստ չէ նաեւ մեզնից յուրաքանչյուրը, քանի որ դրա համար պահանջվում է լրացուցիչ ճիգ։ Ընդ որում, հենց այն ժամանակ, երբ այնքան լավ հարմարվել էինք անպատիվ իրականությանը, տեղավորվել այդ իրականության աննկատ, անվտանգ ծալքերից մեկում։

Եվ իշխանությունը դա լավ հասկանում է եւ օգտագործում։ Ընտրությունների ընթացքը, դրան հաջորդող իրադարձությունները, թանկացումները, իրավազրկությունը, անօրինական ձերբակալությունները, 800 հեկտար հակառակորդին հանձնելը, 100-ից ավելի զոհերը… Հասարակության լռությունն ու հոգնածությունը արդեն կանխատեսված ու հաշվարկված է։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930