Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գետի՛նը մտեք, ի՞նչ է նշանակում , որ Ժիրոն պետք է երկու ինքնաձիգով հեռուստաաշտարակը վերցներ». Գուրգեն Եղիազարյան

Հունիս 24,2016 12:02

«Ուրեմն ինչ-որ բան արել է, որ ձերբակալել են, հրեշտակների ու սատանաների չբաժանվենք»,- ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր «Հայելի» ակումբում այսպես մեկնաբանեց Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը:

Քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանի խոսքերով՝ «Մեր մեջ սատանաները չափազանց շատ են: Եթե Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը տեսած չլինեի, կմտածեի, որ Ժիրոն ինչ-որ մի բան արել է, բայց 135 հոգու ձերբակալել Մարտի 1-ի գործով, 135 հոգուց ոչ մեկի վրա դատարանը քրգործով ոչ մի ապացույց չբերեց, ու մինչեւ այսօր այդ ստորներից ոչ մեկը պատժված չի՝ հանիրավի մարդկանց բանտերը նետելուց առաջ: Ժիրոյին էլ հենց էնպես են վերցրել: Ես չեմ կիսում Ժիրոյի քաղաքական հայացքները, գտնում եմ, որ պետք է ՌԴ-ի հետ մի թիմում լինենք, չեմ ընդունում նրա արեւմտամետ հայացքները, բայց չեմ ընդունում, որ օրը ցերեկով մարդուն այդպես տմարդի վերցնեն: Գետի՛նը մտեք, ի՞նչ է նշանակում , որ Ժիրոն պետք է երկու ինքնաձիգով այդքան գործողություն աներ, հեռուստաաշտարակը վերցներ: Հեռուստաաշտարակը Ժիրոն էդ երկու ինքնաձիգով վերցնում էր ի՞նչ աներ, կարար մենակ Հ1-ը անջատեր, միացներ, ի՞նչ պիտի աներ հեռուստաաշտարակը վերցնելով: Ժիրոյի՞ն են հիվանդի տեղ դրել, թե՞ իրանց: Հեռուստաաշտարակը վերցներ՝ ի՞նչ աներ, պետք է կողքի շենքը վերցներ ու ասեր՝ էս եք արել, էն եք արել»:

Գուրգեն Եղիազարյանը քննադատեց, որ ՊՆ-ն տեւական ժամանակ բանակի համար բարձր գներով ձու էր գնել: Նրա խոսքերով՝ «Հիշեք, ձու գողացողը ձի էլ կգողանա, իսկ իրենք այդ ձին վաղուց գողացել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930