Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատ Սերժ Սարգսյանի ուշքը չի գնում տարածքները հանձնելու համար. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 24,2016 11:53

Տարածքներ հանձնելը փաստաթուղթ ստորագրելով չի լինում։ Դա երկարատեւ պրոցես է, իսկ փաստաթղթի ստորագրումն ազդարարում է գործընթացի ավարտը (եւ ոչ թե սկիզբը, ինչպես կարծում են որոշ միամիտներ)։ Եվ երկրորդ՝ հաստատ Սերժ Սարգսյանի ուշքը չի գնում տարածքները հանձնելու համար։ Նա այդ քայլին կգնա միայն այն դեպքում, եթե այլ ելք չունենա։ Ընդ որում՝ կարող է այդ քայլին գնալ նաեւ առանց փաստաթուղթ ստորագրելու։

Ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա այն շարունակվում է արդեն մոտ 15 տարի։ 15 տարի է՝ իրադարձությունները զարգանում են այն տրամաբանությամբ, որ ինչ-որ պահի Հայաստանի իշխանությունները (կապ չունի, թե կոնկրետ ովքեր) ստիպված են լինելու տարածքներ հանձնել։ Որովհետեւ 15 տարի շարունակ իշխանությունները ոչինչ չեն արել այդ տարածքները վերադարձնելու հեռանկարից խուսափելու համար։ Ավելի կոնկրետ՝ չեն արել երկու բան։

1. Չեն բնակեցրել այդ տարածքները,

2. Ինքնաբավ պաշտպանական համակարգ չեն ստեղծել։

 

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930