Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում ադրբեջանցիները «հարձակվեցին» Նաիրա Զոհրաբյանի վրա

Հունիս 24,2016 11:42

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստին Ադրբեջանի պատվիրակության անդամները «հարձակվեցին» ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի վրա:

Վեհաժողովի` մշակույթի եւ ժողովրդավարության խնդիրներին առնչվող զեկույցի քննարկման ժամանակ տիկին Զոհրաբյանը հայտարարեց Թուրքիայի ներկայիս տարածքում հայկական մշակութային հետքի հետեւողական ոչնչացման մասին:

Տիկին Զոհրաբյանը մասնավորապես ԵԽԽՎ ամբիոնից մտահոգություն հայտնեց. «Թուրքիայում եւ նրա եղբայր Ադրբեջանում, որտեղ հողին հավասարեցվեց Ջուղայի պատմական խաչքարերի գերեզմանոցը, պետականորեն ծրագրավորված՝ փորձում են վերացնել ցանկացած հայկական հետք»:

Այս ելույթը «չմարսեցին» ադրբեջանական պատվիրակության անդամները և հերթով սկսեցին հակադարձել:

gafarovaՕրինակ` Սահիբա Գաֆարովան ի պատասխան նետեց. «Ուզում եմ շեշտել, որ Ադրբեջանը Թուրքիայի երիտասարդ եղբայրը չէ, ինչպես որոշ հայ պատվիրակներ են հայտարարում: Մենք ունենք մեր սեփական մշակույթը և զարգացնում ենք այն: Ադրբեջանը, միավորելով Արևմուտքի և Արևելքի մշակույթները, տիրապետում է հարուստ մշակութային ժառանգության»:

pashayevaԱնդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարություններին, թե Ադրբեջանում և Թուրքիայում ոչնչացվում են հայկական պատմամշակութային արժեքները,  ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության մեկ այլ անդամ Գանիրա Փաշաևան հայտարարեց. «Այն, ինչ հայտարարում է տիկին Զոհրաբյանը, չի համապատասխանում իրականությանը: Ավելին, Հայաստանը ներխուժել է Ադրբեջանի տարածք և, ցավոք, ոչնչացրել մեր կրոնական հուշարձանները, որոնք տեղակայված էին այդ տարածքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930