Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովան հերքեց Մամեդովի հայտարարությունը, սակայն դա բավարար չէ. «Ժողովուրդ»

Հունիս 24,2016 11:33

Դժվար է ասել, թե երբ էր վերջին անգամ ՌԴ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա նման կոշտ գնահատական տվել ադրբեջանցի որեւէ գործչի գործողություներին, առավել եւս ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի աշխատակազմի ամենաազդեցիկ պաշտոնյայի հայտարարությանը։ Իհարկե, մեզ միայն կարող է ուրախացնել այն, որ ադրբեջանական կողմի այդ հայտարարությունը որակվեց որպես «այլասերված մեկնաբանություն», ինչից կարելի է եզրակացնել, որ ինքնին, կարգավորման քայլերի նման հաջորդականությունն է պաշտոնական Մոսկվայի կողմից որակվում որպես «խեղաթյուրված եւ այլասերված»։

Այդուամենայնիվ նկատի առնելով 2011թ հունիսին՝ ճիշտ 5 տարի առաջ, Կազանում կայացած գագաթնաժողովում սեղանին դրված փաստաթղթի էությունը եւ դրանում ներկայացված քայլերի հաջորդականությունը՝ Զախարովայի հայտարարությունից ոգեւորությունը կտրուկ սառչում է։ Հիշեցնենք, որ ինչպես «Բլումբերգին» տված հարցազրույցում խոստովանեց Ս. Սարգսյանը, Կազանյան փաստաթղթով հայկական կողմը պարտավորվում էր հանձնել ԼՂՀ հարակից շրջանները, եւ պաշտոնական Երեւանը համաձայնել էր ստորագրել այդ փաստաթղթի տակ։ Իսկ այդ փաստաթղթով, ըստ մինչ օրս եղած արտահոսքերի՝ տարածքների վերադարձին զուգահեռ չէր լուծվում ԼՂՀ կարգավիճակի հարցը, այլ ի սկզբանե տրվում էին տարածքները, ապա քննարկվում էր որոշ ժամանակ անց (իսկ այդ ժամանակի հարցում անորոշությունը հենց ամենամեծ խնդիրներից մեկն է), հանրաքվեի անցկացման հարցը։

Այնպես որ՝ լավ է, որ Զախարովան հերքեց Մամեդովի հայտարարությունը, սակայն դա բավարար չէ՝ պնդելու համար, որ նման հարց Սանկտ Պետերբուրգում չի քննարկվել եւ, առավել եւս, չի քննարկվի առաջիկայում։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930