Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թալիշի գյուղապետ. «Առաջիկա մի քանի օրերին կհնձենք հացահատիկի արտերը». «Հայկական ժամանակ»

Հունիս 24,2016 10:54

ԼՂՀ իշխանությունները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ խնդրելով աջակցել Թալիշում հացահատիկային մշակաբույսերի հնձելու ընթացքում թալիշեցիների անվտանգության պահպանության հարցում։

«Մոտ 500-550 հեկտար աշնանացան հացահատիկային մշակաբույսերի դաշտեր ունենք։ Համապատասխան գրությամբ դիմել ենք, ամբողջ տարածքն ուսումնասիրվել է, Կարմիր խաչը պատրաստակամություն է հայտնել պայմանավորվել հակառակորդի ներկայացուցիչների հետ, որ անվտանգությունը ապահովեն։ Առաջիկա մի քանի օրերին կհնձենք հացահատիկի արտերը»,- ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը։

Ըստ նրա՝ Թալիշում թեեւ որոշակի հանգստություն կա, սակայն դա վերջնական խաղաղություն չէ, եւ հետեւաբար իրենք չեն կարող ռիսկի դիմել ու բնակչությանը վերադարձնել իրենց տները։

«Թալիշում գիշերում են այն մարդիկ, որոնք աշխատանքի հետ կապված գտնվում են այնտեղ եւ հարմար է, որ մնան Թալիշում։ Դրանք ոչ թե ընտանիքներ են, այլ ընտանիքների տղամարդիկ։ Մեկը գնում է Թալիշ,

որովհետեւ ընդգրկված է պաշտպանության բանակում, մեկն աշխատում է «Մատաղիս» ՀԷԿ-ում, մյուսը՝ «Ղարաբաղ տելեկոմի» աշխատակից է եւ այլն, եւ այլն։ Այնպես չի, որ ընտանիքները չեն ուզում իրենց հայրենի գյուղում բնակվել, ուղղակի անվտանգության երաշխիք է պետք, որ գնան այնտեղ։ Երաշխիքը լինելու դեպքում էսօր Թալիշի բնակչության 25, 30, 40 տոկոսն այնտեղ բնակեցված կլիներ»,- պարզաբանեց Պետրոսյանը։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930