Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունի Սեֆիլյանը ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի հետ. «Հրապարակ»

Հունիս 24,2016 10:41

Մեդիան եւ սոցիալական ցանցերը «պայթում են»։ Գործնականում պատերազմ չտեսած, ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների խոչուխութերից լիովին անտեղյակ լրագրողները եւ օգտատերերը Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը «թեթեւ» ձեռքով բխեցնում են Սանկտ Պետերբուրգի հանդիպման «ոչ հրապարակային կոնտեքստից»։ Սփյուռքից «համաժողովրդական ըմբոստության» կոչեր են հնչեցնում անհայտ փաթեթավորման «կառույցներ»։

Ի՞նչ կապ ունի Սեֆիլյանը ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի հետ։ «Նա միակն է, որ բացահայտեց ապրիլյան պատերազմի գաղտնիքները»։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ամբողջ Հայաստանը գիտեր, որ հակառակորդը մի քանի դիրքեր է գրավել։

Մարտական գործողությունների ամենաթեժ ժամերին Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետը մամուլի համար ամենավերջին մանրամասնություններով ներկայացնում էր իրավիճակը։ Եվ, առհասարակ, ի՞նչ գաղտնիք կարող էր լինել, երբ դիրքապահ զինվորի հարազատները նրա հետ հեռախոսազրույցի ժամանակ լսել են դիմահար մարտի կրակոցները (թե ինչու է այդպես՝ այլ թեմա է)։

«Ազատություն ազգի հերոսին»՝ Սեֆիլյանի մասին է ասվում։ Ժիրայր Սեֆիլյանը 1991–94թթ. պատերազմում գումարտակի հրամանատար էր։ Տասնյակ երիտասարդներ նույն կարգավիճակով եւ ոչ նվազ հաջողությամբ անցել են պատերազմը։ Ոմանք զոհվել են, հետմահու արժանացել նույն առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի։ Նրա մարտական ընկերներից այսօր կան, համեստագույն կյանք են ապրում։ Նրանք ապրիլյան օրերին մարտական դիրքերում էին։

Եվ ի՞նչ։ Եթե վաղը մեկը կասկածվի հանցանք կատարելու մեջ եւ ձերբակալվի, «համաշխարհային դավադրությո՞ւն» պիտի փնտրենք։ Պատերազմին մասնակցությունը մարդուն անձեռնմխելի՞ է դարձնում։ «Ով Արցախյան պատերազմի մասնակից է, միայն հարազատների եւ համակիրների համաձայնությա՞մբ կարող է ենթարկվել քրեական հետապնդման»։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930