Այսօր ժամը 17-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը եւ քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը: Թեման՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո կողմերն իրարամերժ հայտարարություններ արեցին:
Հաղորդումը վարում է Լուսինե Բուդաղյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հարց – №1
Հնարավոր տարբերակ համարու՞մ եք՝.
1. 2017թ. Հայաստանի Ազգային Ժողովի ընտրություններ: Իշխող կուսակցություն է դառնում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»-ը («հայ ազգային սոցիալիստական կուսակցություն»):
2. 2018 թ-ի գարնանը, Սերժ Սարգսյանը լքում է Հայաստանը:
3. Իշխող պառլամենտական կուսակցության որոշմամբ, կառավարությունը վերահաստատում է Ալեքսանդրապոլի պայմանագիրը:
Հարց – №2
1. Այս երկու գալիք տարիների ընթացքում Արցախը չե՞ն գ(ք)ցի Արծվաշենի եւ Նախիջեւանի օրը:
2. Հող տալը պետական հանցագործությու՞ն է, թե՞ ոչ: