Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք Հայաստանի մասի՞ն եք հարցնում». ճշտեց Ջհանգիրյանը. «Հրապարակ»

Հունիս 24,2016 10:26

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ԱԺ-ն քննարկելու է հունիսի 27-ին, արտահերթ նիստում։ Իսկ երեկ կառավարությունը հավանություն տվեց քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում ծնված այդ փաթեթին։ Որպես մեծ լավություն է ներկայացվում իշխանության կողմից այն, որ թույլատրվել է քվեարկության ընթացքի եւ արդյունքների ամփոփման տեսանկարահանումը, որ մատնահետքերով գրանցման էլեկտրոնային համակարգ է ներդրվելու, որ վերացվել է դիտորդների «ստուգարքի» պահանջը, թեկնածուներն ու վստահված անձինք դիմումով կարող են ստանալ ընտրողների համարների հերթականությունը, ինչը հավասարազոր է ցուցակների հրապարակմանը։ Բայց ծիծաղելի «զիջումներ» էլ կան՝ օրինակ, բողոքարկման ժամկետի ավելացումը մեկուկես ժամով։ Բողոքարկման դիմումները կարելի կլինի ներկայացնել քվեարկության հաջորդ օրը՝ 12:00-18:00, եւ քվեարկության երկրորդ օրը՝ 09:00-11:00, ոչ թե մինչեւ 9:30, ինչպես նախկին՝ ավելի «դաժան» տարբերակում էր։

Երեկվա նիստին դրված ԸՕ նախագիծը, որը ներկայացնում էր ոչ թե ԸՕ հայրիկ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, այլ նրա տեղակալ Արթուր Սարգսյանը, որոշ առանձնահատկություններ ունի։

«Եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը ԿԸՀ-ն հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցներն առկա են տեխնիկական սարքավորումներ, ծրագրային ապահովում եւ նույնականացման քարտեր ձեռք բերելու համար, ապա այս նախագիծը համարվում է չեղյալ»,- նիստին ասաց Սարգսյանը։ Այսինքն՝ այդ դեպքում կոնսենսուս ասվածը կմնա օդում, համաձայնություն առ ոչինչ, իսկ 2017 թվականի ընտրությունները կանցնեն ԸՕ-ի նոր եւ դաժան, «նախակոնսենսուսային» տարբերակով։

ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանին հարցրինք, թե արդյոք հնարավոր է իրավական ակտ ընդունել կամ օրենք, որի մեջ գրված է՝ կկատարենք, եթե լինի փող։ «Դուք Հայաստանի մասի՞ն եք հարցնում,- ճշտեց Ջհանգիրյանը։- Հայաստանում, իհարկե, ամեն ինչ հնարավոր է։ Ես տեղյակ եմ այն փաստաթղթին, որն ստորագրել է ՀԱԿ-ը, իսկ կառավարություն բերած նախագծին ծանոթ չեմ»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930