Պորտուգալական misstravel.com կայքը հրապարակել է 2016 թվականի վարկածով ամենասեքսուալ ազգերի տղամարդկանց եւ կանանց վարկանիշային Top 10 ցուցակները, որոնք կազմվել են 100 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքներով:
Հարցման մասնակիցներին առաջարկվել է նախապես ընտրված նկարներից ընտրել «ամենասեքսուալ դեմքերին», որոնք պայմանականորեն ներկայացնում են այս կամ այն ազգը: Ճիշտ է, նշվում է նաեւ հարցման կազմակերպման որոշակի թերությունների մասին:
Կանանց տասնյակում տղամարդիկ ըստ հաջորդականության տեղ են հատկացրել ԱՄՆ-ի, Հայաստանի, Կանադայի, Կուբայի, Կոլումբիայի, Ֆիլիպինների, Բարբադոսի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի գեղեցկուհիներին:
Անցած տարի վարկանիշը գլխավորել էր Հայաստանը, որը ներկայացված էր ԱՄՆ-ի քաղաքացի Քիմ Քարդաշյանի լուսանկարով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ