Երեկ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները հանրաքվե էին անցկացնում՝ մնա՞լ Եվրամիության կազմում, թե՞ դուրս գալ: 17 մլն 61 հազար 744 մարդ քվեարկել է ԵՄ-ից, որի անդամ է Մեծ Բրիտանիան արդեն 43 տարի, դուրս գալու օգտին: Եվրոպական ընտանիքի մասը մնալու օգտին քվեարկել է հանրաքվեի 15 մլն 864 հազար 555 ընտրող:
Այս տվյալները հաղորդում է BBC-ն:
Ըստ արդյունքների՝ Լոնդոնը եւ Շոտլանդիան քվեարկել են ԵՄ կազմում մնալու օգտին, սակայն հյուսիսային Անգլիայի բնակչության՝ ԵՄ-ից դուրս գալու ցանկությունը որոշիչ է եղել:
Խորտակվող նավը առաջինը ԱՌՆԵՏՆԵՐՆ են լքում