Լրահոս
Օրվա լրահոսը

«Յանդեքս» տաքսին ժխտում է ggTaxi-ի համար 4 մլն դոլար առաջարկելու պնդումը

Հունիս 24,2016 08:30

«Բարքեմփ 2016» չկոնֆերանսի ընթացքում «Ջիջի տաքսիի» համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը ելույթում պատմել էր. «Ընդամենը 2 ամիս առաջ մեզ մոտ հյուր եկան 2 հոգի, որոնցից մեկը հայ էր, մյուսը չես կասկանա ինչ էր կիսաուկրաինացի էր, երեկ նա այստեղ ելույթ էր ունենում (նկատի ուներ «Յանդեքս» տաքսիի ներկայացուցիչ Դանիիլ Շուլեյկոյին): Իրեն հրավիրել էին, եւ ես դա դավաճանություն եմ համարում, այո՛, ես ուզում եմ դա նշել, որովհետեւ հայ ազգի խնդիրը միշտ եղել է այն, որ նա միասնական կյանքում չի եղել: Բայց այդ բանը պետք է մի օր վերջանա, ու մենք պետք է բառերն իրենց անուններով նշենք: Այդ մարդիկ եկել էին մեր գրասենյակ եւ առաջարկում էին 4 միլիոն դոլար մեր ընկերության համար, ու վախեցնում էին նրանով, որ երբ որ նրանք կգան մեր քաղաք, կտեւի ընդամենը 5-6 ամիս, երբ որ նրանք կհասնեն մեր թվերին»:

B4B.am-ը գրավոր հարցում է ուղղել Yandex.Taxi ընկերության մարքեթինգի գծով ղեկավար Դանիիլ Շուլեյկոյին (լուսանկարում)՝ ճի՞շտ է արդյոք, որ իրենք 4 մլն դոլար են առաջարկել «Ջիջի տաքսիի»համար։ Շուլեյկոն պատասխանել է. «Մենք իրոք հանդիպել ենք և քննարկել Яндекс.Такси-ի՝ Երևան գալու հնարավոր սցենարները։ Սակայն բանը չի հասել հնարավոր գործարքի կառուցվածքին և առավել ևս՝ գնահատականին» (“Мы действительно встречались и обсуждали возможные сценарии прихода Яндекс.Такси в Ереван. Но до структуры возможной сделки и тем более оценки мы не дошли”):

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930