ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ իր ՖԲ էջում տեղեկացրեց, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում ենթարկվել է հարձակման:
«Այ հիմա կարող եմ գրել: Բելգիայի Լյուվեն քաղաքում իմ գտնվելու ընթացքում վերջին գիշերը հյուրանոցի մուտքի մոտ ենթարկվել եմ հարձակման:
Բելգիական ոստիկանությունը ընթացք է տվել գործին: Մտերիմներին և հարազատներին անհանգստություն չպատճառելու համար այս մասին մինչև Հայաստան վերադառնալը գերադասում էի չբարձրաձայնել:
Բարեբախտաբար, ստացվեց խուսափել մեծ ֆիզիկական վնասներից, չնայած նոր տարած վիրահատությունից հետո հենակներով էի և ոչ շարժունակ: Թե չէ մի հատ էլ երկաթ իմ ոսկորների մեջ, ու ես հանգիստ կկարողանամ առանց քաստինգի մասնակցել Տերմինատորի հերթական նկարահանումներին»,-գրել է Արմեն Աշոտյանն իր ՖԲ էջում: