Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծեռնախոտը` մաշկի չարորակ ուռուցքների, հոդատապի, ռեւմատիզմի, էկզեմայի, քոր եկող դերմատոզների դեմ

Հունիս 24,2016 12:30

Բույսի հյութը օգտակար է նաեւ գորտնուկների, կոշտուկների, մաշկային լաքաների, սնկային վարակվածության դեպքում

Կակաչազգիների ընտանիքին պատկանող ծիծեռնախոտը բազմամյա բույս է, որը ծաղկում է մայիս-հունիս, իսկ պտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Բույսն ունի սուր, անդուր հոտ եւ դառը համ: Բուժական նպատակով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը, որը կարելի է հավաքել ծաղկման շրջանում: Այն պարունակում է օրգանական թթուներ, եթերայուղ, վիտամին A, ասկորբինաթթու եւ այլ օգտակար նյութեր:

Կենսաբանական տեսակետից ծիծեռնախոտը շատ ակտիվ է: Հիմնականում աչքի է ընկնում ցավազրկող, լեղամուղ, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններով:

cicernaxot8.-2
Կիրառվում է մաշկային պալարախտի, հոդատապի, ռեւմատիզմի, էկզեմայի, մաշկի չարորակ ուռուցքների, փսորիազի, քոր եկող դերմատոզների, դժվարությամբ ապաքինվող վերքերի, ստամոքսի եւ 12- մատնյա աղու խոցային հիվանդությունների, ուղեղային պարեզների դեպքում: Այն հաջողությամբ կիրառվում է նաեւ գինեկոլոգիական եւ ատամնաբուժական պրակտիկայում: Սակայն բույսն ունի հակացուցումներ: Այս բույսով, օրինակ, արգելվում է բուժվել այն հիվանդներին, ովքեր տառապում են ընկնավորությամբ, բրոնխիալ ասթմայով, կրծքային հեղձուկով: Եթե դեղաչափը բարձրացվի, կարող են դիտվել թունավորման երեւույթներ, որոնք ուղեկցվում են սրտխառնոցով, փսխումով, իսկ ծայրահեղ դեպքում` շնչառական կենտրոնի կաթվածով: Խորհուրդ է տրվում ծիծեռնախոտից պատրաստված հյութն օգտագործել բժշկի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ այն թունավոր է։

Արտաքին օգտագործման դեպքում ջրաթուրմ պատրաստելու համար վերցրեք 10 գրամ հումքը եւ թրմեք 100 միլիգրամ ջրում, 15 րոպե տեւողությամբ տաքացնել ջրային բաղնիքում, եռացող ջրի մեջ, ապա ջրաթուրմը 45 րոպե զովացնել սենյակային ջերմության պայմաններում, քամել մնացորդային հումքը, մզել, մզվածքը թափել, իսկ թուրմը հասցնել 100 միլիգրամի: Օգտագործվում է թրջոցների ձեւով՝ քորով ուղեկցվող դերմատիտների դեպքում:

Հյութը գազարագույն է, շատ կօգնի, եթե քսեն մաշկային բոլոր հիվանդությունների, գորտնուկների, կոշտուկների, մաշկային լաքաների, սնկային վարակվածության դեպքում:

cicernaxot8.-3

Վիտալի Ասլանյանի հրատարակած «Հյութաբուժության» մեջ նշվում է ծիծեռնախոտից պատրաստված մի քանի դեղատոմս.

1. Թարմ հյութը քթի մեջ կաթեցնելու դեպքում բուժվում են նշիկների ուռածությունը, հայմորիտը (2-3 կաթիլ յուրաքանչյուր քթանցքում, օրը 3 անգամ)։ Թարմ հյութը կարելի է քսել նաեւ չարորակ քաղցկեղային հանգույցներին եւ էկզեմային վերքերին։

2. Ծիծեռնախոտի յուղը օգնում է փսորիազի, սեբորեայի, հերպեսի, տարբեր գոյացությունների դեպքում։

Վերցնել 250 գրամ չոր կամ 750 գրամ թարմ բույսը, մանրացնել եւ ավելացնել 0,5 լիտր կտավատի ձեթ եւ դնել շոգեբաղնիքի մեջ։

3-4 ժամ պահել մարմանդ կրակի վրա, որից հետո պահել մուգ գույնի շշի մեջ, հով տեղում։ Օգտագործել օրը 3-4 անգամ՝ քսուքի տեսքով։

3. Ծիծեռնախոտն անցկացնել մսաղացով, քամել, վերցնել հյութը եւ պահել մի քանի օր, մինչեւ թթվի։ Քսել վահանաձեւ գեղձի վրա եւ շուրջը։ Կարելի է նաեւ օրվա ընթացքում թրջոց դնել մի քանի անգամ։

4. Ծիծեռնախոտից ստանալ 15 կաթիլ թուրմ, ավելացնել 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ եւ մի ձվի դեղնուց, հարել եւ քսել դեմքին։ Ունի մաշկը թարմացնող եւ սպիտակեցնող հատկություն, ինչպես նաեւ ազատում է մաշկաբծերից։

5. Ստանալ ծիծեռնախոտի թարմ հյութ (անցկացնել մսաղացով կամ հյութաքամիչով), այնուհետեւ ավելացնել հավասար քանակությամբ օղի, պինդ փակել եւ 14 օր դնել տաք տեղ։ Քամել եւ օգտագործել աստիճանաբար` 1 կաթիլ հյութին ավելացնել 50 միլիգրամ ջուր՝ առաջին օրվա համար։ Հաջորդ օրերին աստիճանաբար ավելացնելով՝ հասցնել 11 կաթիլ հյութի եւ 50 միլիգրամ ջրի։
Ինքնազգացողության վատացման դեպքում իջեցնել չափաբաժինը եւ շարունակել օգտագործել մեկ ամիս։ 10 օր ընդմիջումից հետո կրկին շարունակել։ Այս միջոցը չարորակ քաղցկեղի դեմ է։

6. Հին Հունաստանի բժիշկները ծիծեռնախոտը համարել են օգտակար բույս աչքերի հիվանդությունների դեպքում։ Նրանք ծիծեռնախոտի հյութը եւ մեղրը եփել են մարմանդ կրակի վրա, մինչեւ որ դադարել է փրփուրի արտադրությունը, եւ ամբողջ զանգվածը մեղրի տեսք է ստացել։ Այդ հեղուկը նրանք քսել են աչքերի կոպերին՝ օրական 2-3 անգամ։

Celandine herbs in a basket, infusion in the bank and oil for herbal medicine. Selective focus

C

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

23.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930