Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մամեդովը տվայտանքների մեջ է, դրա վառ ապացույցը Մոսկվայի գնահատականն է». Շարմազանով

Հունիս 23,2016 22:56

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը կուսակցական ընկերներին ներկայացրել է Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման մանրամասները:

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քննարկվել են նաեւ Հռոմի պապի այցելության հետ կապված հարցերը:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարության հետ կապված հարցին Շարմազանովն արձագանքեց. «Դա Մամեդովի հիվանդ երեւակայության արդյունքն է, որովհետեւ ոչ միայն պաշտոնական Երեւանն է միանգամից արձագանքել, այլ արդեն այսօր պաշտոնական Մոսկվան՝ նշելով, որ հղում պետք է արվի բացառապես պաշտոնական հայտարարություններին, այլ ոչ թե որոշ պաշտոնյաների կամայական երեւակայությանն ու արտահայտություներին: Սա էլ հո պաշտոնական Երեւա՞նը չի ասում, սա պաշտոնական Մոսկվայի պատասխանն է՝ Ադրբեջանին: Եվս մեկ անգամ կարող ենք փաստել, որ պարոն Մամեդովը տվայտանքների մեջ է, եւ նրա հայտարարությունները մեղմ ասած իրականությունից հեռու են: Դրա վառ ապացույցը պաշտոնական Մոսկվայի շատ խիստ գնահատականն է: Կոպիտ ասած հայտարարեցին, որ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան սուտ է խոսում»:

Ըստ Շարմազանովի՝ համանախագահներն արդեն միտված են հնարավորինս հասցեական գնաատականներ տալ, եւ եթե կողմերից մեկը ոչ ճիշտ հայտարարությամբ է հանդես գալիս, դա կանխում են եւ իրերը կոչում են իրենց անունով. «Զախարովայի այսօրվա հայտարարությունը իրերն իրենց անունով կոչելու մասին է խոսում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930